«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը

Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը
10.07.2024 | 08:06

...Ապրեց լույսի նման, ապրեցրեց հայ արվեստը, գուրգուրաց ամեն ձեռագործ պատառիկի ու նախշի վրա, որոնք հայթայթելու համար հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ ու գյուղեր: Արվեստաբան, թատերագետ Ռուբեն Զարյանը մի առիթով հիշել է, որ Սերիկը առանց տրտնջալու հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ. այդպես էր պահանջում աշխատանքը՝ ուրեմն պետք է աներ, ինչպես բոլորը՝ այնպես էլ ինքը.

«Մենք երկար աշխատեցինք միասին, ու ես, անկեղծ ասած զարմացած էի նրա բնավորության մի գծի վրա: Ծայրահեղ կարգապահ: Մեծ պաշտոններ է ունեցել, որոնք թվում է հավակնոտ պետք է դարձնեին բնավորությունը, բայց հակառակ դրան՝ համեստության մարմնացում: Արվեստի ինստիտուտի ղեկավարության կարգադրությունները նրա համար օրենքի ուժ ունենին: Ո՛չ անցյալը, ո՛չ տարիքը, ո՛չ հեղինակությունը նրան թույլ չէին տալիս տարբերվել ուրիշներից, կամ որևէ արտոնություն շահել: Ինչպես բոլորը, այնպես էլ ինքը:

...Ես հաճախ եմ նրա հետ խորհրդի նստել: Միշտ էլ լսել եմ այնպիսի խրատներ, որոնք ինձ հեռու են պահել սխալներից»,- հիշել է երախտաշատ գիտնականը:

Սերիկիս նման տառապած հոգով ու կյանքով մարդիկ ավելին են թողել արվեստին ու գիտությանը, ճիշտ ըմբռնելով ժամանակի ու իրենց կորցրածի արժեքը: Իսկ աքսորը նրանից խլել էր կյանքի 15 տարին:

Ինչ-որ տեղ, աշխատանքը մեծագույն սփոփանք էր նրա նման մարդկանց համար:

Ողջ կյանքում ստեղծեց, հավաքեց՝ ի պահ տալով թանգարաններին, ապրեց անանձնական կյանքով:

Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը և կարծում եմ, առայժմ ոչ մեկին չի հաջողվել գերազանցել նրան. դա անհնար է:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ ազգագրական դաշտային գիտարշավի ժամանակ (նյութեր է հավաքում և գրանցում, Սյունիք, 1961թ. սկիզբ):

Դիտվել է՝ 5463

Մեկնաբանություններ